Ֆուտբոլ

Շվեդներին տարիներ շարունակ չի հաջողվում առավելության հասնել Ֆրանսիայի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Շվեդներին տարիներ շարունակ չի հաջողվում առավելության հասնել Ֆրանսիայի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրո 2012-ի խմբային փուլի եզրափակիչ խաղում Ֆրանիսայի ազգային ընտրանին անգամ պարտության դեպքում հնարավորություն ունի դուրս գալու հաջորդ փուլ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` պարտվելով անցած երկու խաղերում, շվեդները կորցրել են իրենց հրավորությունը հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար: Ի տարբերություն շվեդների ֆրանսիացիները հավաքած 4 միավորով արդեն ապահովել են իրենց տեղը «փլեյ օֆ»-ում: Հարցը միայն նրանում է, թե Եվրոպայի նախկին չեմպիոնները որ տեղով դուրս կգան ¼ եզրափակիչ: Միեւնույն ժամանակ ֆրանսիացիների համար առավել դժվարին իրավիճակ կստեղծվի «փլեյ օֆ»-ում, երբ Լորան Բլանի սաները պետք է մրցեն Եվրոպայի գործող չեմպիոնների հետ:

«Միշտ էլ կա հնարավորություն կորցնելու ձեռքբերածը, այդ իսկ պատճառով այս հանդիպմանը մենք պետք է մոտենանք ամենայն լրջությամբ: Շվեդները մեծ հույսեր էին կապում այս առաջնության հետ: Ամեն դեպքում նրանք դժվար մրցակիցներ են»,-ասել է ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանը:

«Ափսոսում եմ, որ մենք հեռանում են Կիեւից եւ Ուկրաինայից: Հրաշալի ժամանակ անցկացրեցինք այստեղ»,-ասել է շվեդների գլխավոր մարզիչ Էրիկ Համրենը:

Ֆրանսիացիները եւ շվեդները Եվրոպայի առաջնության շրջանակներում հանդիպել են ընդամենը մեկ անգամ` հանդիպումը ավարտվել է 1-1 հաշվով:

Եվրոպայի նախկին չեմպիոնները շվեդների հետ վերջին 11 խաղերում պարտություն չեն կրել: Երկու թիմերի վերջին հանդիպումը կայացել է 2008 թվականին, որտեղ հաջողությունը ժպտացել է ֆրանսիացիներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում