Հասարակական

Արվեստագետները կոչ են անում հանրային վայրերում թույլ չտալ մարմնավաճառների առկայություն

2 րոպեի ընթերցում

Արվեստագետները կոչ են անում հանրային վայրերում թույլ չտալ մարմնավաճառների առկայություն

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի տարբեր հանրային վայրերում մարմնավաճառների առկայությունն արվեստագետները հասարակության խեղաթյուրված արժեհամակարգի վկայություն են համարում:«Երբ հասարակական վայրերում արգելվում է ծխել, ապա մենք դա համարում ենք քաղաքակրթություն, եկեք այս հարցին եւս այսպես մոտենանք, գնահատենք հասարակության արժեքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ հունիսի 19-ին հրավիրված ասուլիսում ասաց Երեւանի պետական Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Նրա խոսքով` Երեւանի յուրաքանչյուր վարչական շրջանի` լինի դա Կենտրոնի Կոմայգուն հարող տարածքի, թե Աջափնյակի բնակիչ պետք է ապրի խաղաղ պայմաններում:

Նա կեսկատակ- կեսլուրջ ընդգծեց, որ եթե օրենքը չի արգելում մարմնավաճառությունը, քանի որ մարմինը համարվում է մարդու սեփականությունը, իսկ կավատությունը քրեորեն հետապնդելի երեւույթ է, ապա գուցե ավելացնել ավելացրած արժեքի հարկը:

Բաբայանը վաղուց ապացուցված է համարում այն հանգամանքը, որ սեքսն առանց սիրո ոչ միայն օգտակար չէ, այլեւ վնասակար է սրտանթային համակարգի համար:Բաբայանը կոչ արեց վերջ տալ հասարակական վայրերում անբարոյականության դրսեւորումներին:«Մարդիկ հավաքվում են կեսգիշերն անց, խաթարում մարդկանց անդորրը եւ դժվար թե զրուցում են հայ ժամանակակից արվեստի կամ գոնե վերջին խորհրդարանական ընտրությունների մասին»,- պարզաբանեց Բաբայանը:

Արվեստագետ Լեւոն Իգիթյանն էլ նշեց, որ ժամանակն է քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար: Նրա խոսքով` հաճախ մարմնավաճառներին հանրային վայրերից չտարհանելու պատճառը որոշ անհատների անձնական կամ ֆինանսական շահագրգռությունն է:

Բանախոսները հավելեցին, որ խնդիրը մեկ օրվա լուծման ենթակա չէ, սակայն անհրաժեշտ է քայլել ձեռնարկել եւ մոտալուտ լուծումներ գնտել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում