Բեկենբաուերին դուր չի եկել գերմանացիների վերջին հանդիպումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական ֆուտբոլի լեգենդ Ֆրանս Բեկենբաուերը դժգոհություն է հայտնել Դանիայի դեմ գերմանացիների խաղից:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Eurosport.de կայքը, գերմանացիները B խմբի վերջին շրջանի խաղում ուժերը չափեցին Դանիայի ընտրանուն հետ` հաղթելով 2-1 հաշվով:
«Մեր հավաքականը երկրորդ խաղակեսումայդքան էլ արդյունավետ խաղ չցուցադրեց: Ֆուտբոլիստները դեպի դարպասը հարվածելու փոխարեն` խաղում էին միմյանց հետ»,-ասել է Բեկենբաուերը:
Գերմանացիները Եվրո-2012 խմբային փուլում ցույց տվեցին բացարձակ արդյունք` երեք խաղում` երեք հաղթանակ: «Փլեյ օֆ»-ում Եվրոպայի եռակի չեմպիոնները կմրցեն Հունաստանի հավաքականի հետ: Վերջինս խմբային փուլի երեք խաղերից մեկում պարտվել էր, մեկն ավարտել էր ոչ-ոքի, իսկ վերջինում առավելության էր հասել Ռուսաստանի ազգային ընտրանու նկատմամբ: