ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Պետդեպարտամենտը հերթական անգամ պատշաճ կերպով չդատապարտեց ադրբեջանական կողմի` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացված բռնությունները: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանին ուղղված պատասխան նամակումՄիացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անունից նշել է, որ խորապես ցավում է կյանքերի կորստի համար եւ հիշեցրել, որ «ԱՄՆ-ը հորդորել է կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից»:
Ավելի վաղ Պետդեպին ուղղած նամակում Խաչիկյանը մտահոգություն էր հայտնել մարդկային կյանքեր խլած սահամանային միջադեպերի, ադրբեջանական կողմից անընդմեջ իրականացվող դիվորսիոն հարձակումների վերաբերյալ:
Անդրադառնալով Ադրբեջանին ռազմական տեխնիկա վաճառելու վերաբերյալ հայտարարություններին եւ սրանց շուրջ Հայ դատի հանձնախմբի մտահոգությանը` Գորդոնը շեշտել է, որ «Ամերիկայի Միացյալ Նահանգներըտարածաշրջանումանվտանգության օժանդակության հարցերում խստագույնս զերծ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին միջամտելուց»: