Ֆուտբոլ

Իսպանացիները կանցկացնեն իրենց առաջին պաշտոնական հանդիպումը խորվաթների դեմ

2 րոպեի ընթերցում

Իսպանացիները կանցկացնեն իրենց առաջին պաշտոնական հանդիպումը խորվաթների դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության վերջին շրջանի C խմբում Իսպանիայի եւ Խորվաթիայի ընտրանինները հնարավոր էհետագա պայքարիցդուրս թողնեն Իտալիայի թիմին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, C խմբում ամեն ինչ ավելի խրթին եւ խառն է: Հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար կպայքարեն երեք թիմերը` Իսպանիա, Իտալիա, Խորվաթիա:

Խմբի ֆավորիտներից Եվրոպայի գործող չեմպիոնները եւ խորվաթները, եթե անգամ հանդիպումը ավարտեն 2-2 հաշվով, ապա երկուստեք կնվաճեն «փլեյ օֆ»-ի ուղեգիր: Սակայն, եւ իսպանացիների, եւ խորվաթների խոսքով, իրենք տրամադրված են միայն հաղթանակի:

«Եթե խոսենք իսպանացիների մասին, ապա նրանք անցկացրած երկու խաղերում ցույց տվեցին երկու տարբեր «դեմքեր»: Մենք գիտենք, որ հեշտ չի լինելու, չէ որ նրանք Եվրոպայի եւ աշխարհի լավագույն թիմերից են: Մենք մեր լավագույն խաղերն անցկացնում ենք հենց ուժեղ մրցակիցների հետ»,-ասել է խորվաթների գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը:

«Մենք ուժեղ թիմ ունենք, բայց ֆուտբոլում հաճախակի են անակնկալներ լինում: Ամեն դեպքում ես կարծում էի, որ ¼ եզրափակիչների ուղեգրեր կնվաճեին Ռուսաստանի եւ Լեհաստանի ընտրանիները, սակայն նրանցից ոչ մեկ չշարունակեց պայքարը»,- ասել է իսպանացիների գլխավոր մասնագետ Վիսենտե Դել Բոսկեն:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սա առաջին պաշտոնական հանդիպումն է երկու թիմերի միջեւ:Խորվաթները չեն պարտվել մինչ այս անցկացրած վեց խաղերում, իսկ Իսպանիայի հավաքականը` 8 խաղերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում