Ֆուտբոլ

Չեխիան «փլեյ օֆ»-ում է առաջին տեղով. Չեխիա- Լեհաստան 1-0. ՖՈՏՈՇԱՐՔ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 րոպեի ընթերցում

 Չեխիան «փլեյ օֆ»-ում է առաջին տեղով. Չեխիա- Լեհաստան 1-0. ՖՈՏՈՇԱՐՔ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրո 2012-ի A խմբի վերջին շրջանում տանտերերը` Լեհաստանի ընտրանին, հյուրընկալեց Չեխիայի հավաքականին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, երկու թիմերի համար վճռական այս խաղը կայացավ Բրոցլավում: Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար, եթե չեխ ֆուտբոլիստներին ձեռնտու էր թեկուզ գոլազուրկ ոչ-ոքին, ապա Լեհաստանին միայն ու միայն հաղթնակ էր հարկավոր:

Խաղասկզբի արագությունը 20-րդ րոպեին արդեն նկատելիորեն նվազել էր: Մրցակցի կիսադաշտում ավելի հաճախ հայտնվում էին լեհ ֆուտբոլիստները, բայց նրանց գրոհները չէին ավարտվում դարպասի գրավումով:

Տանտիրոջ իրավունքով Լեհաստանը ձգտում էր խաղի նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը, սակայն տեղատարափ անձրեւը խանգարում էր ոչ միայն արագ հակագրոհներին, այլեւ թուլացնում էր երկու թիմերի առաջխաղացումը: Առանց ավելացված րոպեի թիմերը գնացին հանգստի` 0-0 հաշվով:

Երկրորդ խաղակեսում իրենց դիպուկ հարվածներով ավելի աչքի էին ընկնում չեխ ֆուտբոլիստները: Նրանց ձեռնարկած հակագրոհներն ավելի մեծ տեմպ էին հաղորդում խաղին: Սրան նպաստեց նաեւ այն, որ զուգահեռ ընթացող Ռուսաստան-Հունաստան խաղում հույներն առաջ անցան հաշվի մեջ: Եվ ցանկալի ոչ-ոքին այլեւս ձեռնտու չէր Չեխիայի ընտրանուն:

Ավելի ակտիվացնելով խաղը և ունենալով դիրքային առավելություն, չեխերը ամեն կերպ ջանում էին մնալ խմբում: Եվ ցանկալի պահը չուշացավ: Խաղի 72-րդ րոպեին, դաշտի կենտրոնից ստանալով գնդակը, Յերաշեկը սրընթաց տեղափոխվեց մրցակցի կիսադաշտը եւ շեղ անկյունից գրավեց լեհերի դարպասը:

Ոչ կատարված փոփոխությունները եւ ոչ էլ դատավորի ավելացրած 4 րոպեն, ոչինչ չտվեցին լեհ ֆուտբոլիստներին: Չեխերը տարան իրենց կամային հաղթանակը եւ առաջին խաղի ծանր պարտությունից հետո (Ռուսաստանի հետ` 4-1) կարողացան խմբում իրենց համար ապահովել առաջին տեղը:

Չեխիա Լեհաստան

6 Անկյուն 6

3 Դեղին 3

0 Կարմիր 0

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում