Ֆուտբոլ

Հունաստանը հաղթահարում է խմբային փուլի արգելքը. Եվրո 2012. ՖՈՏՈՇԱՐՔ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 րոպեի ընթերցում

Հունաստանը հաղթահարում է խմբային փուլի արգելքը. Եվրո 2012. ՖՈՏՈՇԱՐՔ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության վերջին տուրի A խմբում միմյանց հետ ուժերը չափեցին Հունաստանի եւ Ռուսաստանի ընտրանիները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանդիպման հենց մեկնարկում հույները ցույց տվեցին, որ վճռական են տրամադրված, քանի որ հույներին այս խաղում միայն հաղթանակ էր հարկավոր:

Չնայած ռուսների համար ոչ-ոքին հավասարազոր էր հաղթանակի, այնուամենայնիվ, նրանք խաղն սկսեցին սուր հակագրոհներվ, որն էլ լուրջ անհանգստություն էր պատճառում հույների դարպասապահ Սիֆակիսին:Երկու թիմերն էլ ամեն կերպ ձգտում էին առաջինը բացել խաղի հաշիվը: Իրար հաջորդող հակագրոհերն ավելի տեմպային եւ բաց ֆուտբոլի էին վերածել հանդիպումը:

Թե հույները եւ թե ռուսներն ամեն կերպ փորձում էին գտնել մրցակցի թույլ կողմերը: Եթե հանդիպման միջնամասում առավելությունը հույների կողմն էր, ապա խաղի միջնամասում հանդիպումն ընթանում էր հավասար պայքարում: Ավելի վտանգավոր էին ստացվում ռուսների գրոհները:

Սակայն հանդիպման ավելացված րոպեի վերջին, օգտվելով Ռուսաստանի պաշտպանության թույլ տված սխալից, հույներից գոլի հեղինակ դարձավ Կարագունիսը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում ռուսները նետվեցին հետ բերելու կորցրածը, բայց վճռական քայլերը չէին ստացվում, որովհետև հույների պաշտպանությունը շարունակում էր անխոցելի մնալ:Հունաստանի ընտրանին գեղեցիկ կերպով կարողանում էր նաև պաշտպանությունից զսպանակի նման անցնել հակագրոհի` լարվածության մեջ պահելով ռուսներին:

Երկու թիմերի ֆուտբոլիստների մոտ հետզհետե սկսեցին նյարդերը տեղի տալ: Ռուսները չէին կարողանում ուշքի գալ առաջին կեսում սեփական դարպասն ընդունած գնդակից ու դիմում էին կոպիտ խաղի:

Ռուսներին ոչ միայն չհաջողվեց վերագտնել իրենց խաղը, այլեւ հանդիպման վերջնամասում հիմնականում պաշտպանվում էին` խուսփելով երկրորդ գնդակն ընդունելուց:

Երկու թիմերի պայքարում ի վերջո «փլեյ օֆի» ուղեգիր նվաճեց Հունաստանի ընտրանին` խմբում զբաղեցնելով երկրորդ տեղը:

Հունաստան Ռուսաստան

5 Անկյուն 8

2 Դեղին 4

0 Կարմիր 0

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում