Ֆուտբոլ

«Շիրակ»-ի կիսապաշտպան Դամ Դիոպը վերականգնվել է վնասվածքից

1 րոպեի ընթերցում

«Շիրակ»-ի կիսապաշտպան Դամ Դիոպը վերականգնվել է վնասվածքից

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի «Շիրակի» սենեգալցի հարձակվող Դամ Դիոպը, ով լուրջ վնասվածք էր ստացել Հայաստանի առաջնության 4-րդ տուրի «Բանանցի» դեմ խաղում, արդեն սկսել է մարզվել ընդհանուր խմբում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ակումբի մամուլի ծառայությունից:

Հունիսի 17-ին կայանալիք 13-րդ տուրի «Գանձասարի» դեմ խաղում 19-ամյա ֆուտբոլիստը կկարողանա փոխարինման դուրս գալ: Երիտասարդ կիսապաշտպանը համարվում է թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկը և մեծապես կարևորվում է նրա մասնակցությունը առաջիկայում մեկնարկելիք Եվրոպայի լիգայի խաղարկությանը:

«Գանձասարի» դեմ խաղում «Շիրակը» խաղադաշտ դուրս կգա գլխավոր մարզչի օգնական Ֆելիքս Խոջոյանի գլխավորությամբ, քանի որ Վարդան Բիչախչյանն այժմ գտնվում է Լեհաստանում և մասնակցում է Pro կարգի արտոնագրերի դասընթացներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում