Եվրո 2012-ը գերել է նաեւ Էմիր Կուստուրիցային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ հայտնի կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան փոքր տեսահոլովակ է նկարահանել նվիրված ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ռուսաստանի առաջին հեռուստաալիքը, տեսահոլովակում գլխավոր կերպարը հենց ռեժիսորն է: Փոքրիկ ֆիլմը նկարահանվել է ռուսական առաջին ալիքի պատվերով` Եվրոյի խաղերի մեկնարկից առաջ ցուցարդելու նպատակով:
Կուստուրիցան անկեղծացել է, որ փոքր հասակում սիրել է ֆուտբոլ խաղալ: Իսկ ընթացիկ առաջնության ֆավորիտ համարում է Գերմանիայի ընտրանուն:
Սերբ կինոռեժիսորը 2008 թվականին 90 րոպե տեւողությամբ ֆիլմ էր նկարահանել նաեւ ֆուտբոլային լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնայի մասին: