Ադրբեջանից հայ փախստականներն ազատագրված տարածքներում քաղաք կառուցելու ծրագիր ունեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանից հայ փախստականները պատրաստվում են քաղաք կառուցել Զանգելանի հարակից տարածքում: Հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամ Մարիամ Ավագյանը: «Ազատագրված տարածքներում հայ փախստականներն իրենց իրավունքներն իրականացնելու համար կառուցելու են քաղաք: Ազատագրված տարածքներում մենք լիարժեք իրավատեր ենք»,-նշեց Ավագյանը:

Նրա խոսքով` քաղաքը կոչելու են Բագարան, որը կունենա 100 հազար բնակիչ: Նրանք կապահովվեն բարձր աշխատավարձով աշխատատեղերով:Ավագյանն ընդգծեց, որ քաղաքի կառուցման համար կատարվում են քայլեր` համաձայնության գալով մի շարք կազմակերպությունների եւ արցախյան իշխանությունների հետ, որոնք դրականորեն են արձագանքել:

Քաղաքի կառուցման անհրաժեշտ ֆինանսավորումը կկատարվի Ռուսաստանում, ԱՄՆ-ում բնակվող ապահովված փախստականների կողմից:«Արմենպրես»-ի հարցին պատասխանելով` Ավագյանը նշեց, որ քաղաքի կառուցման հարցը բավական իրատեսական է: Կա ճարտարապետական նախագիծ` թե որ գետի ափին է կառուցվելու, որքան ծախս է հարկավոր, ինչ տիպի աշխատանքային գործունեություն է անհրաժեշտ, ինչ հարաբերություններ պետք է ունենա քաղաքը հարեւան ժողովուրդների հետ: «Հիմա խնդիրը վերաբերում է այս տարածքներում մեր իրավատեր լինելու փաստի արձանագրմանը, եւ արցախյան իշխանությունները պետք է ավելի վստահ գործեն»,-նկատեց Ավագյանը:

Նա հույս հայտնեց, որ Բագարանը լինելու է ավելի գեղեցիկ, քան Բաքուն, այն լինելու է ազատ տնտեսական գոտի եւ խաղաղության խորհրդանիշ, տարածաշրջանի ժողովուրդների երկխոսության քաղաք:

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները