Ֆուտբոլ

Լեհաստանում դատապարտել են Ռուսաստանի հավաքականի երկրպագուներին

1 րոպեի ընթերցում

Լեհաստանում դատապարտել են Ռուսաստանի հավաքականի երկրպագուներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի դատարանը ռուս 2 ֆուտբոլասերների դատապարտել Է, համապատասխանաբար, 2 եւ 3 ամսվա ազատազրկման Լեհաստանում ընթացող Եվրո-2012-ի ֆուտբոլի առաջնության Լեհաստան-Ռուսաստան հանդիպումից հետո անկարգություններին մասնակցելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզական լրագրողների միջազգային ասոցիացիայից:

Այս միջադեպերի առնչությամբ ձերբակալվել Էին 180 լեհ եւ ռուս ֆուտբոլասերներ, որոնց մի մասին արդեն դատապարտել են տուգանքի եւ պայմանական ազատազրկման:

Քննելով այս դեպքերը Եվրոպայի ֆուտբոլի միությունների ասոցիացիան՝ ՈւԵՖԱ-ն, որոշել Է` նման դեպքի կրկնության դեպքում 6 միավորից զրկել Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին Եվրոպայի ֆուտբոլի հաջորդ առաջնության ընտրական մրցաշարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում