Իտալացիները վտանգում են առաջնությանն իրենց հետագա մասնակցությունը. Իտալիա-Խորվաթիա` 1-1. ՖՈՏՈՇԱՐՔ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրո 2012-ի C խմբի երկրորդ օրվա առաջին խաղում միմյանց հետ ուժերը չափեցին Իտալիան եւ Խորվաթիան:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, խաղի մեկնարկային րոպեներից իտալացիները հասկացրին, որ կատարելու են մարզչի հրահանգները եւ դաշտ են մտել հաղթելու: Ինչպես եւ սպասվում էր Իտալիայի հավաքականը վերահսկելով խաղը կարողացավ վտանգավոր պահեր ստեղծել Խորվաթիայի դարպասի մոտ: Չնայած իրենց կիսադաշտում ստեղծված լարվածությանը:

Խորվաթներին հաջողվում էր նաև հակագրոհներ կազմակերպել: Պատասխան հակագրոհներից մեկի ժամանակ խորվաթները կարող էին բացել խաղի հաշիվը, եթե չվրիպեր Յելավիչը: Խաղի պատկերը կարծես ամբողջովին փոխվեց, և խորվաթներն սկսեցին ավելի երկար տիրել գնդակին: Դարպասին ուղղված հարվածները վերջնական նպատակին չէին հասնում:

Առաջին կեսի ավարտին հանդիպումն ավելի դրամատիկ ընթացք ստացավ` գնդակին տիրում էին խորվաթները, բայց իրար հետեւից վտանգավոր գրոհներ էին կազմակերպում իտալիացի ֆուտբոլիստները: Հակագրոհներից մեկի ժամանակ խորվաթների դարպասապահը աչալրջորեն և հրաշքով երկու անգամ անընդմեջ հետ մղեց դեպի իր դարպասը սլացող գնդակը:

Խորվաթները երկար չկարողացան դիմակայել: Տուգանային հարվածից մրցակցի դարպասը խոցեց Անդրեա Պրիլոն`(39 րոպե)` հաշիվը դարձնելով 1-0:
Առաջին կեսի ավարտին հանդիպման գլխավոր մրցավար Հովարդ Վեբը ավելացրեց ընդամենը մեկ րոպե, եւ թիմերը հանգստի գնացին նվազագույն հաշվով:

Երկրորդ կեսը սկսվեց բաց ֆուտբոլով: Խորվաթները կարողացան մի քանի անգամ անհանգստացնել Բուֆոնին: Լարվածությունը ավելի նկատելի էր դարձնում ֆուտբոլիստների կոպիտ խաղը: Խորվաթները ցանկանում էին դիրքային գրոհներ կազմակերպելով մոտենալ իտալացիների դարպասին, որը, սակայն, կասեցվում էր մրցակիցիների կողմից:
Չհաշտվելով պարտության մտքի հետ` խորվաթները ամեն ջանք գործադրում էին խաղի հաշիվը հավասարեցնելու համար: Եւ ցանկալի գոլը ստացվեց: Հանդիպման 72–րդ րոպեին Մարիո Մանջուկիչը հավասարեց հաշիվը:
Իտալիան Եվրոյի վերջին խմբային փուլում կմրցի Իռլանդիայի, իսկ Խորվաթիան` Իսպանիայի հետ:
Իտալիա Խորվաթիա
5 Անկյուն 3
1 Դեղին 0
0 Կարմիր 0