Քաղաքականություն

Կնեսեթում մեկնարկել են Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ քննարկումները

1 րոպեի ընթերցում

Կնեսեթում մեկնարկել են Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ քննարկումները

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի խորհրդարանում` Կնեսեթում հունիսի 12-ին քննարկումներ են կազմակերպվել Հայոց ցեղասպանության խնդրի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Izrus տեղեկատվական պորտալը, քննարկման ընթացքում Խադաշ կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Դով Հանինը նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցի համատեքստում չպետք է քննարկվեն ինչ-որ թվեր կամ պետական անվտանգության խնդիրները:

«Սիրիական անապատներ աքսորված հարյուր հազարավոր հայերի սպանդը փաստ է»,- նշել է պատգամավորը: Հանինը նաև հիշեցրել է, որ Ադոլֆ Հիտլերը որոշում է ընդունել իրագործել Հոլոքոստ, քանի որ վստահ է եղել, որ ինչպես Հայոց ցեղասպանության պարագայում, անպատիժ է մնալու:

Կնեսեթում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քննարկումները կազմակերպվել են Իսրայելի խորհրդարանի նախագահ Ռյովեն Ռիվլինի նախաձեռնությամբ, սակայն քննարկումների արդյունքում որևէ փաստաթուղթ չի ընդունվելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում