Ֆուտբոլ

Եվրոպայի առաջնության ֆավորիտներն ու անակնկալները

5 րոպեի ընթերցում

Եվրոպայի առաջնության ֆավորիտներն ու անակնկալները

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի 14-րդ առաջնության առաջին փուլը լի էր անակնկալներով: Առաջնության ֆավորիտները չարդարցրեցին ֆուտբոլասերների սպասելիքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, բոլորի համար անսպասելի եւ դրամատիզմով լի էր մրցաշարի առաջին հանդիպումը, որտեղ տանտերերը` Լեհաստանի ազգային ընտրանին, ուժերը չափեց Հունաստանի հետ: Առաջնության առաջին գոլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, ով գլխի անվրեպ հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Հույներից երկար ժամանակ չպահանջվեց հետ բերելու կորցրածը. հաշիվը հավասարեցրեց Սալպինգիդիսը: «Եվրո 2012ե առաջին հանդիպումը ավարտվեց 1-1 հաշվով, բայց երկրպագուների հիշողության մեջ մնաց որպես ամենադրամատիկ հանդիպումներից մեկը: Խմբի հաջորդ խաղում գրանցվեց խոշոր հաշիվ: Ռուսները 4 գնդակ ուղարկեցին չեխերի դարպասը` սեփականը ընդունելով միայն մեկը: Առաջին տուրից հետո A խումբը գլխավորում է Ռուսաստանի ընտրանին (3 միավոր): Մեկական միավոր ունեն լեհերն ու հույները, իսկ հետնապան Չեխիայի հավաքականն է: Այն, որ ռուսաները լավ խմբում են հայտնվել եւ ամեն ինչ անելու են խմբից դուրս գալու համար բացահայտում չէր որեւէ մեկի համար: «Եվրո 2012ե առաջին անակնկալը գրանցվեց B խմբում, որտեղ առաջինը մարզադաշտ մտան Նիդերլանդների եւ Դանիայի ընտրանիները: Ի զարմանս մասնագետների եւ ֆուտբոլասերների, այս խաղում խփվեց միայն մեկ գնդակ: Դանիայից հաղթական գոլի հեղինակ դարձավ Կրոն Դելին: «Մահվան խմբիե հաջորդ խաղում միմյանց հետ ուժերը չափեցին Գերմանիայի եւ Պորտուգալիայի ընտրանիները: Բոլորի համար անսպասելի եւ անհետաքրքիր խաղում Մարիո Գոմսի միակ գնդակը գերմանացիների համար ապահովեց հաղթական մեկնարկ «Եվրո 2012ե-ում: «Մահվան խմբիե առաջատաները երեքական միավորով Գերմանիայի եւ Դանիայի թիմերն են:Եթե Եվրոյից առաջ ֆուտբոլասերներից մեկին ասեիր, որ Դանիան կընդգրկվի լավագույնների ցուցակում, գուցե եւ վրադ ծիծաղեին, բայց արի ու տես որ ուրբաթը շաբաթից շուտ եկավ: C խմբի մեկնարկային հանդիպումը կայացավ Գդանսկի 40 818 մարզադաշտում: Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ընտրանին մրցեց Իտալիայի հետ: Չնայած մեկնարկային րոպեներին իսպանացիները լարվածության մեջ էին պահում Ապենինյան թերակղզու բնակիչներին, սակայն խաղի հաշիվը բացեցին իտալացիները: Իսպանացիներին միայն 4 րոպե պահանջվեց վերականգնելու հաշվի հավասարակշռությունը: Ի վերջո խմբի ֆավորիտների հանդպումը ավարտվեց 1-1 հաշվով:Հաջորդը մրցության մեջ մտան Իռլանդիայի եւ Խորվաթիայի ընտրանիները: Խորվաթների հանդիպման առաջին րոպեից ցույց տվեցին մրցակցին, որ այս խաղը իրենցն է լինելու: Հանդիպման մեկնարկային րոպեներին երկու թիմերն էլ մեկական գնդակ փոխանակեցին: Բայց առաջին կեսի ավարտին եւ երկրորդ կեսի մեկնարկին խորվաթների խփած երկու գոլերը ոչ միայն հաղթանակ բերեցին «կապույտներինե, այլեւ առաջին տուրից հետո ապահովեցին խմբում առաջին տեղը: Եվրոպայի առաջնության ամբողջ պատմության մեջ չի եղել մի ընտարնի, որը կկարողանա երկու անգամ անընդմեջ դառնալ Եվրոյի հաղթող: Հուսանք Վիսենտե Դել Բոսկեի սաներին կհաջողվի անել անհնարինը: Վերջին` D խմբում ֆավորիտներին բնորոշ ոչ-ոքի գրանցվեց Անգլիա- Ֆրանսիա խաղում: Հարձակվողական, միեւնույն ժամանակ նաեւ պաշտպանական այս խաղում անգլիացիներից առաջինը հաշիվը բացեց Լեսկուտը, իսկ Եվրոպայի նախկին չեմպիոններից հաշվի հավասարությունը վերականգնեց Սամի Նասրին: Առաջին շրջանի վերջին խաղում Ուկրաինայի ազգային հավաքականը Կիեւի «Օլիմպիականե մարզադաշտում հյուրընկալեց շվեդներին:Շվեդների վճռական մեկնարկը բերեց ցանկալի արդյունքի միայն երկրորդ կեսում, երբ հանդիպման 51-րդ րոպեին հաշիվը բացեց Զլատան Իբրահիմովիչը: Դաշտի տերերը վերականգնեցին հաշվի տարբերությունն առաջին իսկ հակագրոհի ժամանակ: Գոլի Հեղինակ դարձավ Անդրեյ Շեւչենկոն:Ուկրաինացիների սիրելի Շեւան կարողացավ նաեւ հաղթանակ պարգեւել իր թիմին` դառնալով դուբլի հեղինակ:Դժվար կլինի ասել` արդյոք կշարունակեն Օլեգ Բլոխինի սաները հաղթարշավը: Բայց կարելի է հիշեցնել, որ տանը պատերն էլ են օգնում: Ուկրաինայի ազգային ընտրանին վաստակել է 3 միավորով եւ առայժմ գլխավորում է D խումբը: Երկրորդ տեղը միմյանց հետ կիսում են Անգլիան եւ Ֆրանսիան, իսկ շվեդները միավոր չունեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում