Լեհական մամուլն առանձնակի է անդրադառնալու Լեհաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի պաշտոնյաները կոչ են արել մամուլին ուշադրություն դարձնել հունիսի 12-ին Եվրո-2012-ի ֆուտբոլի առաջնության շրջանակում մրցաշարի Ա ենթախմբում կայանալիք Լեհաստան-Ռուսաստան հանդիպմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզական լրագրողների միջազգային ասոցիացիայից: Մասնավորապես նշվում Է, որ Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, նախկինում անվանի ֆուտբոլիստ Գժեգոժ Լյատոյին եւ իր տեղեկալ Ադամ Օլկովիչը շեշտել են` այս հանդիպումը շատ բարդ Է լինելու: Հունիսի 12-ը Ռուսաստանի պետական տոնն է, իսկ ռուս ֆուտբոլասերները նախատեսում են երթ անցկացնել խաղից առաջ: Լեհաստանի իրավապահ մարմինները հատուկ ուշադրությամբ են հետեւելու խաղի մասնակիցների անվտանգության ապահովմանը: