«Ատլետիկո»-ն խոշոր հաշվով առավելության հասավ «Բեշիկթաշ»-ի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի վերջին խաղերում միմյանց հետ ուժերը չափեցին «Ատլետիկ»-«Մանչեսթեր Յունայթեդ», «Շալկե 04»-«Տվենտե» եւ «Բեշիկթաշ»-«Ատլետիկո» զույգերը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց իսպանական«Ատլետիկ»-ը` սեփական հարկի տակ պարտության մատնելով անգլիական«Մանչեսթեր Յունայթեդ»-ին` 2-1 հաշվով:
Գերմանական «Շալկե 04»-ը խոշոր 4-1 հաշվով առավելության հասավ Նիդեռլանդները ներկայացնող«Տվենտե» նկատմամբ:
«Ատլետիկո»-ն (Իսպանիա) հյուրընկալվելիս ջախջախեց թուրքական «Բեշիկթաշ»-ին` 3-0:
[www.online-soccer.ru] Athletic Bilbao 1-0... by all-goals