Պոդոլսկին բուժզննում է անցել «Արսենալ»-ում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի հավաքականի և «Քյոլն»-ի հարձակվող Լուկաշ Պոդոլսկին բուժզննում է անցել «Արսենալ»-ի բժիշկների մոտ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով championat.com-ը, լոնդոնցիների բժիշկները իրենք են ժամանել Քյոլն ու տեղի պոլիկլինիկաներից մեկում բուժզննում են անցկացրել: Բուժզննումը հաջող է անցել և «Արսենալ»-ը պատրաստ է ձեռք բերել Պոդոլսկուն:
Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ զինակիրները Պոդոլսկու դիմաց «Քյոլն»-ին կվճարեն 13 մլն եվրո: