Գերմանիայի ԱԳ նախարարը լավատեսորեն է նայում հայ-թուրքական կառուցողական երկխոսության ծավալմանը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելեն մարտի 14-16-ը տարածաշրջանային այց է կատարում Հարավային Կովկասի երկրներ: Տարածաշրջանային խնդիրների, Հայոց ցեղասպանության ճանաչման և հայ-գերմանական հարաբերությունների մասին «Արմենպրես»-ը զրուցել է նախարար Վեսթերվելեի հետ:

- Պարո’ն նախարար, տարածաշրջանային անվտանգության խնդիրները ժամանակակից աշխարհում էական նշանակություն ունեն: Ինչպե՞ս եք գնահատում Հարավային Կովկասում առկա իրավիճակը և անվտանգության երաշխիքների ապահովմանն ուղղված ջանքերը:

-Հարավային Կովկասի չլուծված հակամարտությունները խոչընդոտում են ողջ տարածաշրջանի բարգավաճող և խաղաղ զարգացումը: Ստատուս քվոն չի կարող տևական իրավիճակ դառնալ: Խաղաղ լուծման դիվիդենտները հսկայական կլինեին Հարավային Կովկասի բոլոր պետությունների համար: Մենք այժմ կարիք ունենք փոխզիջումների, այլ ոչ առճակատման: Պահանջվում են խիզախ քայլեր և փոխվստահության ձևավորում: Հարավային Կովկաս կատարելիք իմ այցի ընթացքում կցանկանայի հենց սա գովազդել:

-Հարավային Կովկասի կարևորագույն հիմնախնդիրներից է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ինչպե՟ս եք տեսնում դրա լուծման հնարավորությունը և, ըստ Ձեզ, ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ ուղղությամբ:

Ամենավերին տեղում հակամարտության խաղաղ կարգավորումն է: Այդ պատճառով Գերմանիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, աջակցում է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի համանախագահներին իրենց միջնորդական ջանքերում: Միաժամանակ մենք հաջողությամբ աշխատել ենք ի նպաստ Եվրամիության առավել ակտիվ դերակատարության: ԵՄ արտաքին քաղաքականության խորհրդի` փետրվարի վերջին արած եզրակացությունները և Եվրամիության` Հարավային Կովկասի նորանշանակ հատուկ հանձնակատարի մանդատը լավ հիմք կարող են ծառայել այդ հարցում: ԵՄ առավել ակտիվ դերակատարությունը պետք է ընդգրկվի Մինսկի խմբի ջանքերի շրջանակում: Ես ամենից առաջ մտածում եմ փոխվստահություն ձևավորող քայլերի կարևորության մասին:

-Վերջին շրջանում իրենց ինքնորոշումն իրացնող նոր պետություններ են ի հայտ եկել, և այդ քայլերին կողմ է արտահայտվել նաև Գերմանիան` օրինակ ճանաչելով Հարավային Սուդանն ու Կոսովոն: Արդյոք սրանք կարող են նախադեպ հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի դե յուրե ինքնորոշման ճանաչման համար:

-Յուրաքանչյուր առանձին դեպք այլ է: Ուստի Գերմանիայի կողմից Կոսովոյի և Հարավային Սուդանի ճանաչումը չի կարող նախադեպ հանդիսանալ միջազգային այլ ճանաչումների համար: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա Դաշնային Կառավարությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի վարած բանակցությունների հետապնդած նպատակներին, այն է` հավասարակշռություն հաստատել տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի միջազգային սկզբունքների միջև:

-Բունդեսթագը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը, իսկ Ֆրանսիայում Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո, գերմանացի որոշ պատգամավորներ չբացառեցին նման օրինագծի ընդունումը նաև Գերմանիայի օրենսդիր մարմնի կողից: Հավանական համարում եք արդյոք նման օրինագծի ընդունումը և Թուրքիայի` Գերմանիայի օրինակին հետևելը` պատմական իրողությունը ճանաչելու առումով:

-Ես չէ, որ պետք է մեկնաբանեմ ֆրանսիական դատարանների կայացրած վճիռները կամ ֆրանսիական օրենսդրական որոշումները: Ինձ հետաքրքրում է հայ-թուրքական հաշտեցումը: Ես հույս ունեմ հետագա կառուցողական երկխոսության: Պատմության քննությունը, որը պետք է հանգեցնի տևական հաշտեցման, պետք է առաջին հերթին բխի ներսից և տեղի ունենա խնդրո կողմերի միջև, անգամ եթե դա ցավոտ լինի կամ ժամանակ պահանջի:

-Ինչպե՞ս եք գնահատում հայ-գերմանական հարաբերությունների ներկայիս մակարդակը: Ո՞ր ուղղություններնենառավել հեռանկարային համագործակցության խորացման առումով:

-Ես ուրախ եմ մեր հարաբերությունների սերտության համար: Գերմանիան` որպես ԱՄՆ-ից հետո Հայաստանի երկրորդ խոշոր դոնոր երկիր, սերտ գործակցության մեջ աջակցել է Հայաստանին իր անկախությունից ի վեր: Մեր համագործակցությունը շատ սերտ է, օրինակ, իրավական պետության աջակցության ոլորտում: Մենք համարում ենք, որ սա կարող է բանալի հանդիսանալ Հայաստանի` Եվրամիությանը մերձեցման ճանապարհին: Հունվարի վերջին արդարադատության նախարար Թովմասյանը` Գերմանիա կատարած այցով, հիմք դրեց այս ոլորտում հետագա ավելի խորացված համագործակցության համար: Ուստի Երևան կատարելիք իմ այցով ես ոչ միայն ցանկանում եմ պատվել մեր դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը, այլև ընդգծել մեր հարաբերությունների խորացման հանդեպ ԳԴՀ Կառավարության ունեցած շահագրգռվածությունը:

Հարցազրույցը` Արմեն Ղազարյանի

Հայերեն English Русский

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում