Ֆուտբոլ

«Հրազդան»-ը պատրաստ կլինի Իտալիայի հետ ընկերական խաղին

1 րոպեի ընթերցում

«Հրազդան»-ը  պատրաստ կլինի Իտալիայի հետ ընկերական խաղին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրազդան մարզադաշտն ամբողջությամբ պատրաստ կլինի ընկերական խաղերի ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մարտի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նրա խոսքով` լայնածավալ աշխատանքեր են տարվում հանդերձարանների բարեկարգման, խոտածածքի եւ լույսերի վերականգնման ուղղությամբ:

«Օգոստոսին պետք է արդեն պատրաստ լինեն եւ խոտածածքը, եւ լույսեր: Մենք ամեն ինչ անում ենք, որ մարզադաշտը պատրաստ լինի Իտալիայի հետ խաղի ժամանակ»,- ասաց Հայրապետյանը:

Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը կկայանա «Հրազդան» մարզադաշտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում