Ֆուտբոլ

«Չելսի»-ն հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց լրացուցիչ ժամանակում. ՏԵՍԱՅՆՈՒԹ

1 րոպեի ընթերցում

«Չելսի»-ն հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց լրացուցիչ ժամանակում. ՏԵՍԱՅՆՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չեմպիոնների լիգա»-ի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Չելսի»-ն ուժերը չափեց «Նապոլի»-ի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` թիմերի առաջին հանդիպումն ավարտվեց 3-1` հօգուտ «Նապոլի»-ի: Մարտի 14-ին կայացած խաղում անգլիացիները հաղթեցին 4-1 հաշվով:

Հաշիվը 28-րդ րոպեին բացեց Դրոգբան: Այն կրկնապատկեց Տերին` 47-րդ րոպեին: «Իտալացիներից» խաղի հաշիվը կրճատեց Ինլերը` 55-րդ րոպեին: 75-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց «Նապոլի»-ի պաշտպանը եւ մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Լեմպարդը:

Մրցավարը նշանակեց լրացուցիչ ժամանակ, որտեղ հաջողությունը ժպտաց «Չելսի»-ին: Խաղի 105-րդ րոպեին «Նապոլի»-ի դարպասը գրավեց Իվանովիչը:

Քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա մարտի 16-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում