Մաշտոցի պուրակում ակտիվիստների վրանն ապամոնտաժվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաշտոցի պողոտային հարող պուրակում ակտիվիստների վրանը ապամոնտաժվել է: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վրանի ապամոնտաժման մասին ՀՀ ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ վրանների կամ այլ նմանատիպ առարկաների տեղադրումը հասարակական վայրերում արգելված է, և ոստիկանության կողմից մարտի 13-ին տեղադրված վրանի առակայությունը հանդուրժվել է սոսկ իրավիճակի անհարկի սրումը կանխելու նկատառումներով: Վրանի տեղադրման ժամանակ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները վրանը տեղադրած քաղաքացիներին զգուշացրել են, որ վրանի տեղադրումը հանգեցնում է հասարակական կարգի խախտման: ՀՀ ոստիկանության պարտականությունն է հասարակական կարգի ոչ տևական առանձին խախտումների դեպքում որոշակի հանդուրժողականություն ցուցաբերել և խախտումը վերացնելու համար ողջամիտ հնարավորություն տրամադրելուց հետո վերացնել այդ խախտումները: Մարտի 14-ին` ժամը 21.30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը վրանում գտնվող քաղաքացիներին պահանջ է ներկայացրել ապամոնտաժել վրանը: Պահանջը չի կատարվել, որից հետո ՀՀ ոստիկանությունն իր ուժերով ապամոտաժել է այն:Քաղաքացիները հրաժարվել են վրանը հետ վերցնել: Այն գտնվում է ոստիկանության Կենտրոնականի բաժնում և ցանկացած ժամանակ կարող են այն հետ ստանալ:

ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում կրկին հիշեցնել, որ քաղաքացիական ակցիաները չեն կարող զուգորդվել հասարական վայրերից օգտվելու կանոնների խախտումներով, ուստի դրանք կանխելուն ուղղված օրենքով վերապահված լիազորությունները գործադրվելու են ամբողջ ծավալով:

Հայերեն English

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը

Հայաստանում մեկ տարում եկամուտ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է 33 հազար 275-ով

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ

Գյումրիի քաղաքային իշխանությունների համար բնակարանաշինությունն առաջնահերթություն է