«Ռեալ»-ը հաղթեց «ԲԿՄԱ»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացավ «Չեմպիոնների լիգա»-ի 1/8 եզրափակչի պատասխան «Ռեալ»-«ԲԿՄԱ» հանդիպումը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «արքայական» ակումբն առավելության հասավ 4-1 հաշվով: Խաղի հաշիվը առաջինը բացեցին «Ռեալ»-ի ֆուտբոլիստները` գոլի հեղինակ դարձավ Իգուաինը (26-րդ րոպե): Իսկ արդեն երկրորդ խաղակեսում հաշիվը կրկնապատկեց Ռոնալդուն` 55-րդ րոպեին: «ԲԿՄԱ»-ի դարպասը երրորդ գոլն ուղարկեց Բենզեման (70-րդ րոպե): «Բանակայիններ»-ից հեղինակության գնդակը խփեց Տոշիչը (77-րդ րոպե): Խաղի ավելացվաց 4-րդ րոպեին Կրիստիանու Ռոնալդուն դարձավ նաեւ դուբլի հեղինակ:
1/4 եզրափակչի վիճակահանությունը կկայանա մարտի 16-ին: