Ֆուտբոլ

Հոլանդացի մասնագետները փորձի փոխանակում կանցկացնեն հայ մարզիչների եւ հրահանգիչների հետ

2 րոպեի ընթերցում

Հոլանդացի մասնագետները փորձի փոխանակում կանցկացնեն հայ մարզիչների եւ հրահանգիչների հետ

ԵՐԵՎԱՆ,14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարզիչները կմասնկացեն ՈՒԵՖԱ-ի «Սթադի Գրուպ Սքիմ» ծրագրի շրջանակներում կազմակերպված սեմինարին, որը տեղի կունենա Ամստերդամում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղարությունից, սեմինարը նվիրված է պատանեկան ֆուտբոլին: Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՖՖ հրահանգիչները և մարզիչներ, ովքեր ներկայացնում են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերը:

Սեմինարը կվարեն Հոլանդիայի ֆուտբոլի ասոցիացիայի մասնագետները: Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՖՖ հրահանգիչներ Ալբերտ Սաֆարյանը, Արմեն Սանամյանը և Աշոտ Ավետիսյանը, ինչպես նաև մարզիչներ Արթուր Ասոյանը («Ուլիս»), Սլավա Գաբրիելյանը («Գանձասար»), Մամիկոն Ղարիբջանյանը («Միկա»), Արամ Դանիելյանը («Փյունիկ»), Աբրահամ Խաշմանյանը («Գանձասար»), Վարազդատ Ավետիսյանը (Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքական), Ֆելիքս Խոջոյանը («Շիրակ») և Ռոման Սիմոնյանը («Բանանց»):

ՈՒԵՖԱ-ի «Սթադի Գրուփ Սքիմ» ծրագիրը մեկնարկել է երեք տարի առաջ: Ծրագրի նպատակն է` փորձի փոխանակումը և մասնավորապես տեխնիկական գիտելիքների փոխանակումը ազգային ֆեդերացիաների միջև:

Այս տարի ծրագրի շրջանակներում նախատեսված է անցկացնել ևս երկու սեմինար: Առաջինը տեղի կունենա Դանիայում և նվիրված կլինի մանկապատանեկան ֆուտբոլին, երկրորդը, որի ուղղվածությունը կլինի հրահանգիչների պատրաստելը կանցկացվի Բելգիայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում