Մխիթարյանի համոզմամբ` արհեստավարժ ֆուտբոլիստը թուլանալու իրավունք չունի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը երկար դադարից հետո, «հանքափորների» մարզադաշտում հանդիպել է լրագրողների հետ:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Shakhtar.com –ը, Մխիթարյանը խոսել է Ուկրաինայի առաջնության հերթական` «Չերնոմորցեւ»-ի հետ խաղի մասին, ասելով որ «Շախտյոր»-ի համար հեշտ մրցակիցներ չկան, եւ իրենք պատրաստվելու են ոչ թե 100, այլ 200 կամ 300 տոկոսով:
Կիսապաշտպանի համար մեծ պատիվ է, երբ ինքը գոլի հեղինակ է դառնում եւ օգնում թիմին` հաղթանակ տանել:
Անդրադառնալով Ուկրաինայի գավաթի խաղերին` ֆուտբոլիսը մեկնաբանել է, որ այս մրցաշրջանում այլեւս չեն մնացել թույլ մրցակիցներ: Բոլորը շատ լուրջ տրամադրված` ցանկանում են հաղթել:
Մխիթարյանի «Դնեպր»-ին խփած գոլը «Շախտյոր»-ի պատմությնա մեջ 1700-րդն էր, նա շատ ուրախ է դրա համար: Եւ կցանկանար հեղինակել նաեւ 1800 եւ 1900 գոլերը, եթե այդպիսի հնարավորություն ընդձեռնվի:
Խոսելով այն մասին, որ ինքը լավագույններից է «Շախտյոր»-ում եւ Հայաստանում, կիսապաշտպանը ասել է` եթե դու արհեստավարժ ես, ուրեմն իրավունք չունես թուլանալու: