Դել Բոսկեն թվարկել է «Եվրո-2012»-ի ֆավորիտներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն խոսել է իր հավաքականի և նրա գլխավոր մրցակիցների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով eurosport.ru-ն, ամենից առաջ Դել Բոսկեն նշել է Նիդերլանդների և Գերմանիայի հավաքականներին: Նա հիշեցրել է նաև Պորտուգալիայի հավաքականին, որի կազմում խաղում է աշխարհի ներկայիս լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Կրիշտիանո Ռոնալդուն, Ֆրանսիայի, Իտալիայի և Անգլիայի ազգային թիմերին:
«Մեր ուսերին մեծ պատասխանատվություն է դրված, սակայն ամբողջ թիմը պատրաստ է պահել իր առաջնակարգ դիրքը համաշխարհային ֆուտբոլում»,- ասել է Դել Բոսկեն:
Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնները «Եվրո-2012»-ում ընդգրկվել են Իտալիայի, Խորվաթիայի և Իռլանդիայի հավաքականների հետ մեկ խմբում: