Ֆուտբոլ

«Բավարիա»-ի մարզիչը վստահ է, որ իր թիմը կհաղթի «Բազել»-ին

1 րոպեի ընթերցում

«Բավարիա»-ի մարզիչը վստահ է, որ իր թիմը կհաղթի «Բազել»-ին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Հյուպ Հայնկեսը խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Բազել»-ի հետ պատասխան հանդիպման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով eurosport.ru-ն, Հայնկեսը ասել է.

«Ես արդեն ասել եմ, որ «Բազել»-ը լավ թիմ է: Նրանց թիմը երիտասարդ և փորձառու խաղացողների հրաշալի համադրություն է: Առաջին խաղում նրանք ցույց տվեցին, թե ինչի են ընդունակ, բայց մենք կհաղթենք պատասխան խաղում: Մեր թիմում շատ են փորձառու ֆուտբոլիստները և ես համոզված եմ, որ կշարունակենք պայքարը: Բացի այդ ուրախ եմ, որ ապաքինվել է Բաստիան Շվայնշտայգերը, սակայն համոզված չեմ, որ նա կարող է խաղադաշտում անցկացնել 90 րոպե: Ես նրան Ինիեստայի ու Բուսկետսի մակարդակի ֆուտբոլիստ եմ համարում»:

«Բավարիա» - «Բազել» հանդիպումը կկայանա մարտի 13-ին «Ալիանս Արենա» մարզադաշտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում