Ֆուտբոլ

Նոր ֆուտբոլային ակումբներ` ՀՖՖ կազմում

2 րոպեի ընթերցում

Նոր ֆուտբոլային ակումբներ` ՀՖՖ կազմում

ԵՐԵՎԱՆ,13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ֆեդերացիայի մամուլի քարտուղարկությունից նիստի աշխատանքներին մասնակցեցին ՀՖՖ Գործկոմի անդամները` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ղեկավարությամբ: Օրակարգում ընդգրկված հարցերի թվում էինՀՖՖ ակումբների միջև 2012-2013թթ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի քննարկմանեւհաստատման,ՀՖՖ «Ֆուտբոլիստների կարգավիճակի եւ տեղափոխության» (ՖԿՏ) կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ՀՖՖ Իրավաբանական Անձանց Միությանկազմում անդամագրվելու վերաբերյալ «Կինգ դելյուքս» ՖԱ ՀԿ և «Ալաշկերտ» ՖԱ ՀԿ դիմումների քննարկման հարցերը, ինչպես նաեւ ՀՖՖ հերթական ընդհանուր ժողովի անցկացման վայրի և ժամկետի որոշման հարցը:

Օրակարգայինհարցերի քննարկման արդյունքումՀՖՖ գործադիր մարմինը հաստատեց ՀՖՖ ակումբների միջև 2012-2013թթ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը լրացումներով և փոփոխություններով:Հաստատվեցին նաեւՀՖՖ ՖԿՏ Կանոնակարգում առաջարկվող լրացումներն ու փոփոխություները:Որոշում կայացվեցնաեւբավարարել «Կինգ դելյուքս» ՖԱ ՀԿ և «Ալաշկերտ» ՖԱ ՀԿ դիմումները ՀՖՖ ԻԱՄ-ի կազմում անդամակցելու վերաբերյալ և ներկայացնել ընդհանուր ժողովի հաստատմանը:

Օրակարգային վերջին հարցի վերաբերյալ ՀՖՖ Գործկոմը` առաջնորդվելով մարզերում ֆուտբոլային մթնոլորտի ապահովման, ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման իր առաջնահերթ քաղաքականությամբ, բավարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկը` ՀՖՖհերթական ընդհանուր ժողովն անցկացնելԳյումրիում ապրիլի 29-ին, Հայաստանի Գավաթի եզրափակիչ հանդիպման օրը, որը, ինչպես արդեն տեղեկացվել է, տեղի է ունենալու նույն օրը Գյումրիում վերաբացվող քաղաքային մարզադաշտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում