Ֆուտբոլ

Նիկիտա Սիմոնյանը կարծում է` «ԲԿՄԱ»-ն կարող է հաղթել «Ռեալ»-ին

1 րոպեի ընթերցում

Նիկիտա Սիմոնյանը կարծում է` «ԲԿՄԱ»-ն կարող է հաղթել «Ռեալ»-ին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը հայտարարել է, որ «բանակայինները» մեծ փորձ են ձեռք բերել եւ արժանի մրցակից են «Ռեալ»-ի համար:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Sovsport.ru-ը, Սիմոնյանը նշել է, որ «ԲԿՄԱ»-ն կարող է հաղթել «արքայական» ակումբին:

«Կցանկանայի «բանակայիններին» արժանի խաղ մաղթել: «ԲԿՄԱ»-ի խաղացողները այնպիսի փորձ ունեն, որ չեմ կարծում` նրանք կպարտվեն: Մեծ պատիվ կլինի «Ռեալ»-ին հաղթելը»,-ասել է Սիմոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում