1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից մեծ քանակությամբ սպառազինության ձեռք բերումն ամբողջությամբ իր իրավունքն է, սակայն դա ճիշտ քաղաքականություն չէ մի պետության կողմից, որը գտնվում է խաղաղ բանակցային գործընթացում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 12-ին ՀԱՊԿ ներկայացուցիչերի կառավարման մարմինների անդամների նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հավաստիացրեց, որ վերջին շրջանում իրականացված քաղաքականության շնորհիվ Հայաստանը նույնպես ձեռք է բերելու ժամանակակից սպառազինություն, որը հնարավորություն կտա հետ չմնալ Ադրբեջանից: