Ֆուտբոլ

«Ռեալ»-ը հաղթեց «Բետիս»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

2 րոպեի ընթերցում

«Ռեալ»-ը հաղթեց «Բետիս»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացան Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի հանդիպումները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Լա Լիգա»-ի պաշտոնական կայքը, տուրի հանդիպումներում խոշոր հաշիվ գրանցվեց միայն «Էսպանիոլ»-«Ռայո Վալենկանա» հանդիպման ժամանակ` (5-1):

Մրցաշարային աղյուսակի առաջատար «Ռեալ»-ը հյուրընկալվեց «Բետիս»-ին ու առավելության հասավ 3-2 հաշվով:

«Ռասինգ»-«Բարսելոնա» հանդիպումն ավարտվեց 2-0` հօգուտ կատալոնացիների: «Մալագա»-ն նվազագույն հաշվով` (1-0) առավելության հասավ «Լեւանտե»-ի, իսկ «Սպորտինգ»-ը` «Սեւիլիա»-ի նկատմամբ:

«Ռեալ Սոսեյեդատ»-ը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Սարագոսա»-ի դարպասը` սեփականը պահելով անառիկ:

«Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ հաղթեց «Գրանադա»-ին` 2-0 հաշվով: Իսկ «Օսասունա»-«Ատլետիկ» հանդիպումն ավարտվեց 2-1:

Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Ռեալ»-ը` 70 միավորով: Երկրորդ տեղում «Բարսելոնա»-ն է` 60 միավորով: Եռյակը եզրափակում է «Վալենսիա»-ն` 44 միավորով:

[www.online-soccer.ru] Racing Santander 0-1... by

Racing Santander 0 vs 2 Barcelona -... by

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում