Ֆուտբոլ

«Բարսելոնա»-ն հաջորդ փուլ անցավ Մեսսիի ռեկորդի շնորհիվ.ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 րոպեի ընթերցում

«Բարսելոնա»-ն հաջորդ փուլ անցավ Մեսսիի  ռեկորդի շնորհիվ.ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացավ «Չեմպիոնների լիգա»-ի 1/8 եզրափակչի պատասխան «Բարսելոնա»-«Բայեր» հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կատալոնացիները սեփական հարկի տակ ջախջախեցին Լեւերկուզենը ներկայացնող թիմին` 7 գնդակ ուղարկելով նրանց դարպասը:

Այս խաղում հերթական ռեկորդ սահմանեց Լեո Մեսսին` գերմանացիների դարպասն ուղարկելով հինգ գնդակ: «Չեմպիոնների լիգա»-ի պատմության մեջ այսպիսի ռեկորդ դեռ չէր գրանցվել:

Մարտի 7-ին կայացած հանդիպման գոլերի հեղինակներ դարձան Մեսսին (25, 42, 50, 58, 85 րոպեներին) եւ Տեյլոն (55, 62 րոպեներին): «Բայեր»-ից միակ գոլի հեղինակ դարձավ Բելարաբին խաղի վերջին րոպեին:

«Բարսելոնա»-ն, 10-2 ընդհանուր արդյունքով, անցավ հաջորդ փուլ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում