Ֆուտբոլ

Վրաստանն ու Ադրբեջանը ցանկանում են իրենց մոտ անցկացնել «Եվրո-2020»-ը

1 րոպեի ընթերցում

Վրաստանն ու Ադրբեջանը ցանկանում են իրենց մոտ անցկացնել «Եվրո-2020»-ը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի նախագահ Միխայել Սաակաշվիլին մարտի 7-ին Միլի Մեջլիսում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտ են ներկայացնելու Եվրոպայի 2020 թվականի ֆուտբոլի առաջնությունն իրենց մոտ անցկացնելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական լրատվականները` Վրաստանի նախագահը հավելել է, որ ստեղծվելու է համապատասխան հանձնաժողով, որը կարգավորելու է աշխատանքներն այդ ուղղությամբ:

Նշենք, որ 2020 թվականի Եվրոպայի առաջնությունը լինելու է 16-րդը և վերջին անգամ անցկացվելու է 24 հավաքականների մասնակցությամբ: 2024 թվականից Եվրոպայի առաջնությունում մասնակցելու հնարավորություն կստանան արդեն 32 հավաքականներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում