Ֆուտբոլ

ՖԻՖԱ-ն կարող Է որակազրկել Գամբիայի թիմին

1 րոպեի ընթերցում

ՖԻՖԱ-ն կարող Է որակազրկել Գամբիայի թիմին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ -ն կարող Է որակազրկել Գամբիայի ֆուտբոլի ազգային հավաքականին` զրկելով վերջինիս բոլոր միջազգային մրցումներին մասնակցելու իրավունքից:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Մարզական լրագրողների միջազգային ասոցիացիայից՝ ԱԻՊՍ-ից: ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլաթերը հայտարարել է, որ հարցը կարող Է քննարկվել ՖԻՖԱ-ի առաջիկա նիստում:

Գամբիայի կառավարությունը ցրել Է երկրի ֆուտբոլի ազգային ասոցիացիան այն բանից հետո, երբ Գամբիայի ֆուտբոլիստները չեն կարողացել հաղթահարել Աֆրիկայի գավաթի ընտրական մրցաշարը, ինչը եւ առաջացրել Է ՖԻՖԱ-ի զայրույթը եւ համապատասխան արձագանքը:

ՖԻՖԱ-ն հայտարարել Է, որ չի ճանաչում Գամբիայի կառավարության կողմից նշանակված այս երկրի ֆուտբոլի ֆեդերացայի նոր ղեկավարներին եւ առաջարկել Է մինչեւ մարտի 8-ը լուծել այս խնդիրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում