ՀՀԿ-ական պատգամավորը վստահ է` կուսակցությունները մրցապայքարի մեջ են հավանական հաղթողի հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հիմնական կողմնորոշողն է, եւ մյուսները նրա մեջ ախոյան են տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց, որ ՀՀԿ-ն կոալիցիոն գործունեության ամբողջ կառավարումն է իրականացում: «Ընտրությունների ժամանակ միշտ փորձում են մրցապայքարի մեջ մտնել հավանական հաղթողի հետ: Ցանկացած կուսակցություն պայքարում է իր քվեների համար, սակայն մենք որեւէ կուսակցության հետ պայքարելու խնդիր չունենք»,-ասաց Այվազյանը: Նա շեշտեց,որ ՀՀԿ-ի խնդիրն իր ունեցած դիրքն էլ ավելի ամրապնդելն է ու վստահության ռեսուրսի ձեռքբերումը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ չեն սպասում ՀՀԿ-ի ցուցակը կազմելուն: ««Ժառանգություն»-ն իր ցուցակը կազմելու է հասարակության տրամադրություններից ելնելով, որտեղ լինելու են ինչպես պատգամավորներ, այնպես էլ կուսակցականներ: Մարտի 18-ին կորոշվի մասնակցության ձեւաչափը»,-ասաց Մարտիրոսյանը: :