Ֆուտբոլ

Մինասյանը գոհ է ընկերական հանդիպումներում ազգային հավաքականի ֆուտբոլիստների խաղից

2 րոպեի ընթերցում

Մինասյանը գոհ է ընկերական հանդիպումներում  ազգային հավաքականի ֆուտբոլիստների խաղից

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մինչեւ սեպտեմբեր կանցկացնի երեք ընկերական հանդիպում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Նրա խոսքով` հավաքականի առաջիկա հավաքների ընթացքում հիմնականում կմշակվեն տակտիկական մեթոդներ: Նա կարեւորեց այն հանգամանքը, որ ազգային ընտրանու ֆուտբոլիստները զերծ նման վնասվածքներից առաջիկա խաղերի ընթացքում:

Անդրադառնալով Սերբիայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը` Մինասյանը նշեց, որ ազգային թիմի ֆուտբոլիստները հիմնականում նորեկներ էին. նրանք անցած տարի ավելի քիչ խաղային փորձ էին ձեռք բերել:

Ընկերական հանդիպումներից հետո Մինասյանը ստացել է շատ հարցերի պատասխաններ: Նա իր համար ընտրել է այն ֆուտբոլիստներին, ովքեր վստահ կարող են համալրել ազգայինի կազմը:

«Թեեւ Օզբիլիսը շուտ մերվեց մեր խաղին եւ լավ լեզու գտավ ֆուտբոլիստների հետ, միեւնույն է չխաղաց իր ամբողջ պոտենցիալով»,- ասաց Մինասյանը:

Ազգային ընտրանու հիմնական խնդիր հանդիսացող դարպասպահի մասին խոսելով` գլխավոր մարզիչը մեկնաբանեց, որ Բերեզովսկուն հավաքականում չկա արժանի փոխարինող, բայց մարզչական կազմն ունի դարպասապահների մի ցուցակ, որոնց խաղին հետեւում են:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Գրիգոր Մելիքսեթյանը չի կրի ընտրանու մարզաշապիկը` Մինասյանն ասաց, որ ազգային թիմ հրավիրվում են համապատասխան խաղ ցույց տվող ֆուտբոլիստներ. «եթե մեզ չեն միանում, դա չի նշանակում, որ նրանք լավը չեն»:

Վարդան Մինասյանը գոհ է ընկերական հանդիպումներում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ցուցադրած խաղից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում