Ֆուտբոլ

«Լիվերպուլ»-ը զիջեց «Արսենալ»-ին.ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 րոպեի ընթերցում

«Լիվերպուլ»-ը զիջեց «Արսենալ»-ին.ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացան Անգլիայի առաջնության 27-րդ տուրի հանդիպումները:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովTerrikon.com-ը, տուրի գլխավոր հանդիպումը կայացավ Լիվերպուլում: Տեղի համանուն թիմը հյուընկալեց «Արսենալ»-ին: «Զինագործներ»-ին հաջողվեց առավելության հասնել դաշտի տերերի նկատմամբ (2-1): «Մանչեստեր Սիթի»-ն սեփական հարկի տակ հաղթեց «Բոլտոն»-ին (2-0): Նույն հաշիվը գրանցվեց նաեւ «Ուիգեն»-«Սուոնս» հանդիպման ժամանակ: Հաջողության հասավ «Սուոնս»-ը:

«Չելսի»-ն անսպասելի պարտություն կրեց «Վեստ Բրոնվիչ»-ից (1-0): «Ստոկ Սիթի»-ին նվազագույն հաշվով առավելության հասավ «Նորվիչ»-ի նկատմամբ: «Քուին պարկ ռենջեր»-ը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Էվերտոն»-ի հետ (1-1): Մեկական գնդակներ փոխանակեցին նաեւ «Բլեքբորն»-«Ասթոն վիլա» եւ «Նյու քասլ»-«Սանդերլենդ» զույգերի հանդիպումները:

Խոշոր հաշիվ գրանցվեց «Ֆուլհեմ»-«Վուլվերհեմթոն» խաղի ժամանակ: «Ֆուլհեմ»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց հինգ անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:

«Տոտենհեմ»-ը սեփական հարկի տակ պարտվեց «Մանչեստեր Յունայթեդ»-ին` 3-1 հաշվով:

West Brom 1-0 Chelseabysimaotvgolo12

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում