Մխիթարյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ուկրաինական «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել «հանքափորներ»-ի կազմում:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Շախտյոր»-ի պաշտոնական կայքը, Ուկրաինայի առաջնության երկրորդ շրջանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել մարտի 4-ին: «Շախտյոր»-ն ուժերը չափել է «Դնեպր»-ի հետ:
Խաղի հաշիվը առաջին բացել են «Դնեպր»-ի ֆուտբոլիստները: Գոլի հեղինակ է դարձել Մատեուսը:
Առաջին խաղակեսի ավարտին (40 րոպե) Մխիթարյանին հաջողվել է վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Խաղն ավարտվել է ոչ-ոքի (1-1):
Մխիթարյանի գոլը «Դնեպր»-ի դարպասին հոբելյանական էր: Ուկրաինայի անկախացումից հետո Մխիթարյանի խփած գնդակը «Շախտյոր»-ի պատմության մեջ 1700-րդն էր:
Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրից հետո «Շախտյոր»-ն ունի 52 միավոր ու զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: