1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 2-ինհանդիպել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, ողջունելով Սրբազան հորը` Սփյուռքի նախարարը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը, նախարարության նախաձեռնությամբ իրականացված Սփյուռքի հայկական համայնքներին վերաբերող հետազոտություններն ու հրատարակված գրքերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքային հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Իտալիայի Տրիեստ քաղաքում կայացած «Հայկական օրեր» միջոցառումներին, որոնց մեջ առանձնահատուկ էր փետրվարի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը: