Սփյուռք

Սփյուռքի նախարարն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդին

1 րոպեի ընթերցում

Սփյուռքի նախարարն ընդունել է  ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 2-ինհանդիպել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, ողջունելով Սրբազան հորը` Սփյուռքի նախարարը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը, նախարարության նախաձեռնությամբ իրականացված Սփյուռքի հայկական համայնքներին վերաբերող հետազոտություններն ու հրատարակված գրքերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքային հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Իտալիայի Տրիեստ քաղաքում կայացած «Հայկական օրեր» միջոցառումներին, որոնց մեջ առանձնահատուկ էր փետրվարի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում