Ֆուտբոլ

Ազգային հավաքականի որոշ նորեկներ արդարացրին Հայրապետյանի հույսերը

1 րոպեի ընթերցում

Ազգային հավաքականի որոշ նորեկներ արդարացրին Հայրապետյանի հույսերը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ հավաքականի որոշ նորեկներ արդարացրեցին իր հույսերը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայրապետյանը նշեց, որ ավելի շատ ուրախ է Սերբիայի հետ հանդիպումից, քանի որ նորեկներն ապացուցեցին, որ արժանի են են համալրելու ազգային հավաքականը:

Ընտրանու նորեկ Օզբիլիսին անդրադառնալով` Հայրապետյանն ասաց, որ հավաքականը համալրվեց եւս մեկ բարձր մակարդակի ֆուտբոլիստով: Կանադայի հավաքականի մասին խոսելով` ՀՖՖ նախագահը հավելեց որ այն վարկանշային խաղ էր, այդ իսկ պատճառով հանդես եկան ուժեղագույն կազմով:

«Մենք ամեն ինչ անում ենք լավագույն ֆուտբոլիստներով ազգային ընտրանին համալրելու համար»,- ասաց Հայրապետյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ ազգային հավաքականը ապրիլին նոր մարզաշապիկներ կկրի:

Ռուբեն Հայրապետյանի երազանք է ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում Հայաստանի հավաքականը տեսնել լավագույն 20-ի մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում