Իրավունք

Ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարություն կմշակվի

1 րոպեի ընթերցում

Ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարություն կմշակվի

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը Ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարություն է մշակելու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Ահաբեկչությունը մեծագույն սպառնալիք է ամբողջ աշխարհի համար. Հայաստանը եւս բացառություն չէ: Մեր երկրում ունենք վտանգավոր օբյեկտներ` Ատոմակայան, ռազմավարական նշանակության պետական կարեւոր կառույցներ, հետեւապես պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի»,- ասաց Բաղդասարյանը:

Միջազգային կառույցները Հայաստանին առաջարկել են ունենալ ահաբեկչության եւ կիբերահաբեկչության դեմ պայքարի ռազմավարություն:

ԱԱԽ քարտուղարի խոսքով` այն ենթադրելու է առկա բոլոր վտանգների վերլուծություն, ահաբեկչական հնարավոր գործողությունների ժամանակ անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացում եւ հակազդման գործիքների կիրառում:

ՀՀ կառավարությունն առաջիկա երեք ամիսների ընթացքում կմշակի գործողությունների ծրագիր, ժամանակացույց, կնախատեսվեն ֆինանսական միջոցներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում