Մխիթարյանը` փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ուկրաինական «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը ճանաչվել է փետրվար ամսվա «հանքափորների» լավագույն ֆուտբոլիստ:
Ինչպես փոխնացում է «Արմենպրես»-ը, վկայակոչելովShakhtar.com-ը, քվերկությանը մասնակցել է 342 ֆուտբոլասեր:
Կիսապաշտպանի օգտին քվեարկել է մասնակիցների 39.47 տոկոսը կամ 135 մարդ:
Մխիթարյանին հաջորդում է Էդուարդոն, ով ունի 13.45 տոկոս կամ 46 ձայն:
Եռյակը եզրափակում է Վյաչեսլավ Շեւչուկը (34 ձայն, կամ 9.94 տոկոս):