Իրավունք

Մոսկվայում հայ կին գործարար է սպանվել

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում հայ կին գործարար է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Թանուկի» ռեստորանից դուրս գալիս սպանվել է ռեստորանի սեփականատեր Իրինա Զիրոյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, նա մահացել է հրազենային ծանր վնասվածքից: Իրավապահների կարծիքով, սպանությունը պատվիրված է. հանցագործները կրակելուց հետո նաեւ ստուգողական կրակոց են արձակել զոհի գլխին, նոր հեռացել: Իրավապահները չեն բացառում, որ սպանությունը կապված է հայուհու պրոֆեսիոնալ գործունեության հետ: «ՏՏ» մակնիշի ատրճանակը հանցագործները թողել են դեպքի վայրում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում