Ֆուտբոլ

Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է` Մելիքսեթյանը չի խաղա ազգային հավաքականում

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է` Մելիքսեթյանը չի խաղա ազգային հավաքականում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը անդրադարձել է Հայաստան-Սերբիա խաղին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Հայրապետյանը, facebook-ի իր էջում շնորհավորելով ֆուտբոլասերներին, խոսել է նաեւ ազգային հավաքականի նորեկների մասին:

«Տղաները շատ փայլուն խաղացին, բայց նրանց խաղի վրա ստվեր գցեց Մելիքսեթյանը: Ցավում եմ, սակայն Մելիքսեթյանին այլևս չեք տեսնի հավաքականի մարզաշապիկով»,- ասել է Հայրապետյանը:

Հայաստանը փետրվարի 28 եւ 29-ին անցկացրեց երկու ընկերկան հանդիպում: Առաջին խաղում ազգային ընտրանին զիջեց սերբերին 2-0, իսկ Կանադայի հետ խաղում առավելության էր հասել 3-1 հաշվով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում