Ֆուտբոլ

Ուկրաինան հաղթանակ տարավ Իսրայելի հետ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան հաղթանակ տարավ Իսրայելի հետ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային ընկերական հանդիպումներից հերթականում միմյանց հետ ուժերը չափել են Իսրայելի եւ Ուկրաինայի ազգային ընտրանիները:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, փետրվարի 29-ին կայացած խաղումՕլեգ Բլոխինի սաներին հաջողվել է 3 գնդակ ուղարկել Իսրայելի դարպասը` սեփականն ընդունելով 2-ը:

17-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց անվրեպ է իրացրել Գուսեւը` առաջ մղելով ուկրաինացիներին: Առաջին կեսի ավարտին Կոնոդյանկայի գոլը կրկնապատկել է խաղի հաշիվը (45 րոպե):

Երկրորդ խաղակեսում կրկին նշանակվել է 11 մետրանոց հարված` այս անգամ արդեն ուկրաինացիների դարպասին: Այն անվրեպ է իրացրել Հեմենը` կրճատելով խաղի հաշիվը:

«Դեղնակապտավուներին» հաջողվել է եւս մեկ անգամ գրավել մրցակցի դարպասը: 61-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Յարմոլնիկը: Երկու րոպե անց իսրայելցիները կարողացել են գրավել Դիկանի դարպասը, սակայն չի հաջողվել խուսափել պարտությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում