Ֆուտբոլ

Ռոբենի գոլը հաղթանակ բերեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 րոպեի ընթերցում

Ռոբենի գոլը հաղթանակ բերեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի ազգային ընտրանին ուժերը չափեց Նիդերլանդների թիմի հետ փետրվարի 29-ին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, աշխարհի փոխչեմպիոններին հաջողվել էր հաղթանակի նժար իրենց կողմը շրջել վերջին րոպեին:

Ռոբենի` 57-րդ րոպեին խփած գոլն առաջ մղեց «նարնջագույններին»: Երկու րոպե անց հաշիվը կրկնապատկեց Հունտելարը:

Խաղակեսի ավարտին անգլիացիները կարողացան երկու անգամ գրավել աշխարհի փոխչեմպիոնների դարպասը: 85-րդ րոպեին Հարդի պաշտպանած դարպասը գրավեց Կեհիլը, իսկ 91-րդ րոպեին` Յանգը:

Սակայն խաղի վերջին րոպեին Արիեն Ռոբենին հաջողվեց առաջ մղել Նիդերլանդներին: Խաղն ավարտվեց 2-3 հաշով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում