Մշակույթ

«ԱՐՄՄՈՆՈ» փառատոնը մեկնարկում է

2 րոպեի ընթերցում

«ԱՐՄՄՈՆՈ» փառատոնը մեկնարկում է

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային 10-րդ մոնոներկայացումների թատերական փառատոնը տեղի կունենա փետրվարի 29-մարտի 5-ը` Երեւանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 29-ին հրավիրված ասուլիսում ՀՀ մշակույթի փախնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ փառատոնն արդարացրել է իրեն, քանի որ շարունակ ուղեկցվում է հետաքրքիր զարգացումներերով:

««ԱՐՄՄՈՆՈ-ն ոչ միայն աշխարհագրական տեսանկյունից է ընդլայնվում, այլեւ ձեւաչափով. փառատոնի շրջանակներում բեմադրվել ե 50-ից ավելի մոնոներկայացումներ», - նշեց փոխնախարարը:

Այս տարվա փառատոնի առանցքն է կազմելու լիտվական ծրագիրը: Մշակույթի նախարարի հրավերով` Հայաստան-Լիտվա մշակութային երկկողմ համագործակցության շրջանակներում Հայաստան է ժամանել Լիտվայի պաշտոնական պատվիրակությունը` Լիտվայի մշակույթի փոխնախարար Դեւիդաս Ստանպոնկուսի գլխավորությամբ:

«Տեսնելով ԶԼՄ-ների այսքան թվով ներկայացուցիչների` պետք է հպարտանաք, որ Լիտվան այս տարի փառատոնի պատվավոր հյուրն է»,- ասաց Ստանպոնկուսը:

Փառատոնի շրջանակներում կհյուրընկալվեն Լիտվայի մոնոներկայացումների միջազգային փառատոնի տնօրեն Մարիա Տանանան, ներկայացումներով հանդես կգան Միացյալ Թագավորոթյունից` Գերարդ Լոգանը, Ռուսաստանից` Իրինա Եվդոկիմովան, Վրաստանից` Թբիլիսիի Աբաշիձեի անվան թատրոնը, այլ երկրների հեղինակավոր դերասաններ:

«Մոնոներկայացումը շատ ավելի բարդ է, քան սովորական ներկայացումը, քանի որ հանդիսատեսը դերասանին տեսնում է ինչպես իր ափի մեջ»,- կարծիք հայտնեց փառատոնի պատվավոր հյուր ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Ռեգիմանտաս Ադոմայտիսը:

«ԱՐՄՄՈՆՈ»-ի շրջանակներում կհուրընկալվեն նաեւ մի շարք հանրահայտ թատերագետներ, որոնց թվում` ռուս թատերագետ Էլեոնորա Մակարովան, բելոռուս հայտնի թատերագետ Լենա Լիպովան, վրացի պրոդյուսեր Նինո Լապիաշվիլին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում