«Իմպուլս»-ը զիջել է խոշոր հաշվով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Իմպուլս»-ը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում իր վերջին ստուգողական հանդիպումն է անցկացրել ՌԴ-ի բազմակի չեմպիոն Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմպուլս»-ի մամլո ծառայությունից, հանդիպումն ավարտվել է մրցակցի բացահայտ առավելությամբ՝ 7:0 հաշվով: Խաղի ընթացքում «Իմպուլս»-ի ֆուտբոլիստները փորձել են վտանագավոր հակագրոհներ կազմակերպել, սակայն այդպես էլ չեն կարողացել հաջողության հասնել: Գրեթե ամբողջ խաղի ընթացքում «Սպարտակ»-ն ունեցել է խաղային եւ տարածքային մեծ առավելություն: 1-ին կեսում մրցակիցը երկու անգամ հասել է հաջողության: Իսկ ահա երկրորդ կեսում մրցակցի առավելությունը բացահայտ է եղել, որի պատճառով էլ կարողացել է եւս 5 անգամ գրավել «Իմպուլս»-ի դարպասը: Թիմը Երեւան կվերադառնա մարտի 1-ի երեկոյան: