Ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ չընդունվեց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ պատգամավորների մեծամասնությունըառաջին ընթերցմամբդեմ է քվերակել «Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 29-ին ԱԺ-ի նիստի ժամանակ օրինագծին կողմ են քվեարկել 30, դեմ` 56 պատգամավոր, ձեռնպահ` 4:
Օրենքի նախագիծը առաջարկվել է խորհրդանական ընդդիմության ` «Ժառանգություն» եւ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունների կողմից: