Ֆուտբոլ

Թուրքիայում դատապարտում են «Սպարտակ»-ի ֆուտբոլիստին

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում դատապարտում են «Սպարտակ»-ի ֆուտբոլիստին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի 16-րդ Բարձրագույն քրեական դատարանի դատավոր Մեհմեդ Էկենչին, ով զբաղվում է թուրքական ֆուտբոլում պայմանավորված խաղերի գործերով, հայտարարել է այն 33 մարդկանց անունները, ովքեր պետք է ներկա լինեն հաջորդ դատաքննությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով eurosport.ru-ն, նրանց շարքում նշվում է նաև Մոսկվայի «Սպարտակ»-ի նիգերիացի լեգիոնական Էմմանուել Էմենիկեի անունը, ով նախկինում խաղացել է թուրքական «Քարաբյուկսպոր» ակումբում և հանդիսացել է ակումբի առաջատարը և լավագույն ռմբարկուն: Էմենիկեին մեղադրում են նրա համար, որ «Ֆեներբախչե»-ի հետ խաղում նա դիտմամբ դուրս չի եկել խաղադաշտ, որպեսզի թուլացնի «Քարաբյուկսպոր»-ի խաղը: Դրանից հետո նիգերիացին տեղափոխվել է «Ֆեներբախչե»: 2011 թ-ի ամռանը նրան ձերբակալել էին, և ֆուտբոլիստը ստիպված էր 4 օր անցկացնել ճաղերի ետևում: Այդ ժամանակ Էմենիկեին պաշտոնական մեղադրանք չառաջադրվեց, և դրանից հետո ֆուտբոլիստը անմիջապես հեռացավ Թուրքիայից` տեղափոխվելով Մոսկվայի «Սպարտակ»:

Էմենիկեյի չներկայանալու դեպքում թուրքերը կդիմեն Ռուսաստանի գլխավոր դատախազություն նրան վերադարձնելու պահանջով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում